Ճապոնիայում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնական Խոկայդո կղզում 5,4 մագնիտուդ հզորությամբ երկրարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:24-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սինձունայ քաղաքից 60 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 121 կմ խորության վրա:
Տուժածների և ավերվածությունների մասին տեղեկություններ չկան: