Տաջիկստանում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ մայիսի 9-ին, Տաջիկստանում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости,-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին:
Էպիկենտրոնը գտնվել է Դուշանբեից 295 կմ հեռավորության վրա և կազմել է 6 բալ:
Նշվում է, որ Տաջիկստանի մայրաքաղաքում երկրաշարժը նույնպես զգացվել է և կազմել է 4-5 բալ:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: