Իտալիայում 5.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Իտալիայում ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել՝ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել: Օջախը գտնվել է 9 կմ խորությունում:
Երկրաշարժը զգացվել է կենտրոնական շրջաններում` Պերուջայում, Անկոնեում, Ֆաբրիանոյում, Պեզարոյում և Հռոմում:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: