Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 7.1 մագնիտուդ հզորությամբ
Ճապոնիայի Կումամոտոյի տարածքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տեղի օդերևութաբանական գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7.1` 7 կմ խորության վրա:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ Ճապոնիայի Կյուշու կղզում երեկ` ապրիլի 14-ին, տեղի էր ունեցել 6.4 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ, ինչի հետևանքով 3 մարդ մահացել էր, 100-ից ավելի քաղաքացիներ վիրավորվել: