ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավին
Նոյեմբերի 21-ի գիշերը ռուսական զինուժը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին և Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար օգտագործվող մի նավի, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հարվածների թիրախում են հայտնվել Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը և Ռովնոյի մարզի Սառնի քաղաքում տեղակայված 110 կՎ հզորությամբ էլեկտրական ենթակայանը։ Նախարարությունը նշել է, որ այդ օբյեկտները էլեկտրաէներգիա էին մատակարարում ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին։
Բացի այդ, ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օդեսայի մոտակայքում գտնվող բեռնատար նավի վրա։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նավը տեղափոխում էր երկակի նշանակության բեռ, որը նախատեսված էր ՈւԶՈւ-ին աջակցելու համար։