1880 դիտում
15:41 25-04-2019
Որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն․ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձավ բուհերի և ուսանողության խնդիրներին։
«Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք, այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձևափոխելուն»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
23423 դիտում
16:08 27-12-2021
Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած տղաներին պետությունը կաջակցի աշխատանք գտնելու հարցում
1357 դիտում
14:30 20-01-2024
Մենք Ադրբեջանից ակնկալում ենք երաշխիքներ և պատրաստ ենք տալ երաշխիքներ. Նիկոլ Փաշինյան
2769 դիտում
19:27 17-06-2017
Կառավարության ծրագրում պետք է լինեն սոցիալական երաշխիքներ. Սերգեյ Շաքարյանց
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
868 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար