50944 դիտում
16:07 20-04-2019
Քրեական հեղինակությունների գաղտնալսումները․ «Ընգեր, պա բռատսկի մորթում եք»․ «Հայկական ժամանակ». Armtimes.com
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը, հայտնում է [url=https://armtimes.com/hy/article/159528?fbclid=IwAR1ODJr6u8EFawfN5OggOPHqJ7sY3RDL8c_Y6Vd_tsbpffYpvXai09jP2uE]Armtimes.com[/url]-ը:
Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով: Բացի այդ դատարանը գտել է, որ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ՝ մասնավորապես ձայնի նմուշ ձեռք բերելու նպատակով, այսինքն՝ քողարկված այլ գործողություն է դիտել եւ դրա հիման վրա հետագայում ստեղծված տվյալները եւ դրա հիման վրա իրականացված փորձաքննության եզրակացությունը ճանաչել է որպես անթույլատրելի ապացույց եւ հանել ապացուցողական զանգվածից:
Դատարանը գտել է նաեւ, որ ձեռք բերված փաստական տվյալները, ապացույցները, այդ թվում նաեւ իր կողմից անթույլատրելի ճանաչված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները բավարար չեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավոր ճանաչելու համար եւ բացի այդ նաեւ Պետրոս Իսրայելյանի մեղադրանքի մասով փաստարկել է դատարանը, որ մեղադրանքի ձեւակերպումը արդարացի չէ, ընդհանրական է հետեւաբար չի կարող հիմնավոր ճանաչվել: Նշենք, որ հենց այս ապացույցները ըստ էության կարեւոր նշանակություն ունեն գործի համար: Դրանցում գործով տուժող Մուշեղ Մուշեղյանի սպանությունից առաջ ամբաստանյալների միջեւ հեռախոսային խոսակցություններ են, այդ թվում քրեական հեղինակություն Զապի եւ Բանգլադեշցի Վիրաբիկի մասնակցությամբ:
Այսօր իր բողոքում Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ թեեւ քրեական դատավարության օրենսգիրքը օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն իբրեւ առանձին ապացույց չի սահմանում՝ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի համաձայն, այդ տվյալները համարվում են ապացույցներ: Բաղդասարյանն ասաց, որ դատարանն իր դիրքորոշումը հիմնավորելու համար մեջբերել է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը: Դատախազը նկատեց, որ տվյալ որոշումը այլ խնդրի է վերաբերում: Ըստ դատախազի՝ դատարանը հիշյալ որոշումն օգտագործել է՝ միայն իր կայացրած դատական ակտը հարստացնելու եւ տպավորություն ստեղծելու համար: «Ակնհայտ է, որ հեռախոսային խոսակցությունների արդյունքները ապացույց են եւ դատավճռի տեսանկյունից զարմանալի է այն հանգամանքը, որ նույն դատարանը նույն կազմով մեղադրական դատավաճիռ է կայացրել՝ հիմք ընդունելով նաեւ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները այլ գործով»,- նկատեց Երեւան քաղաքի դատախազը: Դատավոր Մարաբյանի հարցին՝ հիշյալ գործը սույն գործից առաջ է քննել, թե՝ հետո, դատախազը պատասխանեց՝ առաջ: Մարաբյանի մյուս հարցին՝ կարո՞ղ էր դատավորը փոխել իր դիրքրոշումը, հետայսու ղեկավարվել այս նոր մոտեցմամբ, Բաղդասարյանը դրական պատասխան տվեց՝ միաժամանակ հավելելով, որ դատավորը առնվազն պետք է պատճառաբաներ, թե ինչու է շեղվել դրանցից:
Դատախազն անդրադառնալով «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքների թույլատրելիության մասին դատարանի դիրքորոշումներին, նշեց, որ անհասկանալի է, թե դատարանն ինչպես է որոշել, որ այդ միջոցառումն իրականացվել է հատկապես նմուշ ստանալու նպատակով, այն դեպքում, երբ քրեական գործով հանցագործության կատարման մի շարք հանգամանքներ, այդ թվում նաեւ ըստ մեղադրանքի տրամաբանության հանցանք կատարած մի շարք անձինք պարզված չեն: «Դատարանը գտել է, որ այն իրականացվել է ձայնի նմուշ ստանալու եւ դա հետազոտության ուղարկելու համար, սա ոչնչից վերցված ենթադրություն է, այդ միջոցառումն իրականացվել է այն նպատակով, որի համար կարող է ծառայել»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հեռախոսային խոսակցությունների վերահսկում եւ «Ներքին դիտում» գործողությունների արդյունքները անթույլատրելի ապացույց ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը անհիմն ու անօրինական է:
Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարակել հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց: Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի:
Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել: Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:
Նյութն ամբողջությամբ՝ [url=https://armtimes.com/hy/article/159528?fbclid=IwAR1ODJr6u8EFawfN5OggOPHqJ7sY3RDL8c_Y6Vd_tsbpffYpvXai09jP2uE]սկզբնաղբյուրում[/url]
Նմանատիպ նյութեր
7139 դիտում
10:51 24-03-2017
Սամվել Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի համար հիմք են հանդիսացել գաղտնալսումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1066 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1060 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»