2125 դիտում
19:57 17-04-2019
Հակոբ Սերոբյանը և Վահագն Դավթյանը գոհ են ԵԱ-ի արդյունքից
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը նվաճել էր մեկ բրոնզե մեդալ:
Օղակների վարժությունում երրորդ տեղն էր գրավել Վահագն Դավթյանը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ 6 մարմնամարզիկներով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան, Վիգեն Խաչատրյան և Արթուր Ավետիսյան:
«Ընդհանուր առմամբ, արդյունքից գոհ եմ, բայց մենք ունեինք ավելի շատ հնարավորություններ: Եվրոպայի առաջնությանը մեկնելուց առաջ սպասում էի, որ գոնե մեկ մեդալ պետք է նվաճենք: Մեդալակիր կարող էին դառնալ նաև Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը: Հարություն Մերդինյանը հանձնվեց, ինչն անհասկանալի էր ինձ համար, իսկ Արթուր Դավթյանը պայքարեց մինչև վերջ: Վստահ էի, որ եթե Հարություն Մերդինյանը դուրս գա եզրափակիչ, կկատարի լավագույնը, քանի որ նա պայքարող մարզիկ է:
Մեր թռիչքը հետաձգվեց մեկ օրով, իսկ մրցումներին մեկ օր ուշացումով մեկնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ես մեկ օր շուտ էի ժամանել մրցավայր, քանի որ առաջնության մրցավարների թվում էի: Թռիչքի հետաձգվելու պատճառով մեր մարզիկները բաց թողեցին գլխավոր փորձը:
Մի քիչ վատ էր կազմակերպված մարզիկներին դիմավորելն և հյուրանոցում տեղավորելը: Մեր տղաները 2 գիշեր չէին քնել, սակայն ես նրանց ասացի, որ դա մեծ խնդիր չէ և նրանք պատրաստ են: Բոլորը սպասում էին ավելի վատ մասնակցություն, բայց մենք ունեցանք եզրափակիչի 2 մասնակից օղակների վարժությունում ու բազմամարտում:
Ուրախ եմ Վահագն Դավթյանի մեդալի կապակցությամբ: Նա հանդես եկավ իր հնարավորությունների ամենաբարձր մակարդակով: Վահագն Դավթյանից մեդալի ակնկալիքները շատ չէին, քանի որ նա ուներ ուսի վնասվածք: Սակայն մրցման ժամանակ նա մոռացավ ամեն բան և հաջող հանդես եկավ:
Եթե Արթուր Թովմասյանը չսխալվեր, նա կարող էր գրավել առաջին տեղը: Նա նույնն արել էր նաև աշխարհի առաջնությունում:
Հուսով եմ, որ Եվրոպական խաղերից առաջ Օլիմպիական կոմիտեն մեզ համար հավաք կկազմակերպի Թբիլիսիում: Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանն անվանական ուղեգրեր են նվաճել Եվրոպական խաղերի համար: Չի բացառվում, որ ունենանք նաև երրորդ ուղեգիրը:
Եթե Ռուսաստանի թիմը հրաժարվի օղակների վարժության ուղեգրից, այն կարող է բաժին հասնել Արթուր Թովմասյանին: Մրցավարության մասին կասեմ, որ ամեն բան լավ էր: Մեր մարզիկները ստացան իրենց կատարած գնահատականները: Մրցավարները նորմալ են գնահատել: Եթե նրանք ցանկանային, նույնիսկ կարող էին առանց մեդալի թողնել Վագագն Դավթյանին»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանը նշեց, որ գոհ է իր ցուցադրած արդյունքից.
«Ելույթս կգնահատեմ լավ, քանի որ վերջնական արդյունքում ունեցանք մրցանակային տեղ: Իմ վարժությունում թերություններ կային, սակայն առանց դրա մարմնամարզությունում հնարավոր չէ:
Շատ ուրախ եմ, որ ստացվեց նվաճել մեդալ և ուղեգիր: Դա միայն իմ հաջողությունը չէ, այլ ամբողջ թիմինը՝ իմ ընկերներինը, մարզիչներինը ու մեր ամբողջ երկրինը: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնեցին ինձ:
Այդ ամենն արվել է թիմային մեծ աշխատանքի շնորհիվ: Նպատակ ունեմ շատ հաջող ելույթ ունենալ Եվրոպական խաղերում, իսկ արդյունքը կախված կլինի իմ լավ մասնակցությունից: Լավ եմ տրամադրված, կպատրաստվեմ ու կտեսնենք, թե ինչ կլինի»,- նշեց Վահագն Դավթյանը:
Նմանատիպ նյութեր
3065 դիտում
17:17 25-03-2019
Հակոբ Սերոբյան. Աշխարհի Գավաթի արդյունքից գոհ եմ
2589 դիտում
16:57 23-07-2016
Տոմաս Տուխել. Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի արդյունքից
1773 դիտում
20:38 08-07-2019
Սեյրան Նիկողոսյան. Ալլա Պողոսյանի արդյունքից գոհ եմ
Այս բաժնից
2407 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3070 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2578 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում