Տոմաս Տուխել. Շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի արդյունքից
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/22/91125/]հաղթանակը[/url] (4:1)` International Champions Cup-ում:
«Ես շատ գոհ եմ արդյունքից: Սա միայն նախապատրաստական փուլն է, այնպես որ առջևում երկար ճանապարհ է, ապագայում շատ բան պիտի անել:
Մենք միայն երեկ էինք Շանհայ ժամանել: Հուսով եմ, որ կշարունակենք նույնքան լավ խաղալ», ասել է Տուխելը: