9309 դիտում
16:19 15-04-2019
Շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին. Աշոտյան
Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա իր նման տեսակետի համար պատճառներ է նշել. «
«Որովհետեւ՝
- Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:
- Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:
- Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:
- Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:
- Իշխանությունները չեն կարողանում պատշաճ «գուրգուրել» Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:
- Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սեւեռվել նաեւ խորհրդարանական ընդդիմության վրա:
- Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:
Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլեւ միայն արագացնելու են այդ գործընթացը:
Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել եւ հետեւել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլեւ «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:
Նմանատիպ նյութեր
2214 դիտում
21:58 18-07-2021
Մենք դեռ որոշ ժամանակ կգտնվենք հեղափոխական տեռորի դարաշրջանում․ Երվանդ Վարոսյան. Tert.am
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք