23306 դիտում
16:15 24-10-2018
«Հայկական երազանքը» մտավ քաղաքական դաշտ. Մենք մրցակիցներ չունենք հեղափոխական ուժերի մեջ, մենք դաշնակիցներ ունենք հեղափոխական ուժերի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի Ալեքսանդր հյուրանոցի մեծ սրահում 300 պատվիրակների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հայկական երազանք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Համագումարով նորաստեղծ կուսակցության Վարչության անդամներ ընտրվեցին քաղաքագետ Արմեն Մկրտչյանը, Արցախյան պատերազմի հրամանատար Արշակ Արշակյանը, տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, փաստաբան Ցոլակ Գրիգորյանը, արևելագետ Գեղամ Հարությունյանը, իրավաբան Դավիթ Խոսրովյանը, իրավաբան Արտավազդ Սարգսյանը, քաղաքագետ Աշոտ Գրիգորյանը, ինժեներ Սմբատ Կարապետյանը։
Վարչության անդամ Գեղամ Հարությունյանն ընթերցեց համագումարի հռչակագիրը, որտեղ ասվում է․ Թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափեց քրեա-օլիգարխիկ համակարգի ծանր լուծը և այժմ հեղափոխության վերջնական հաղթանակին հասնելու համար մենք պետք է ստեղծենք նոր, իրապես ժողովրդավարական քաղաքական ու տնտեսական կառավարման համակարգ:
Դրա համար պետք է մշակվեն ու ներդրվեն երկրի իրական զարգացումն ապահովող քաղաքական նոր մշակույթի, քաղաքական ազատ ու մրցունակ դաշտի ձևավորման, տնտեսության իրական զարգացման ռազմավարության հիմքերը:
Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պետք է կարողանանք ձևավորել բազմակարծիք ու գրագետ խորհրդարան, որտեղ ներկայացված կլինեն այնպիսի պատգամավորներ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում պայքարել են հանուն մեր երկրի ապագայի, իրենց կենսագրությամբ անբասիր են, իրենց ասելիքով ներկայացնում են հասարակության շահերը և ներկայանալի են իրենց վարքով ու բանիմացությամբ:
Ելույթով հանդես եկավ տնտեսագետ Սմբատ Ռոստոմյանը, ով ներկայացրեց կուսակցության տնտեսական ծրագրերը։
Ելույթով հանդես եկավ նաև Արմեն Մկրտչյանը, ով վստահեցրեց, որ քաղաքական զարգացման նոր փուլերում անհրաժեշտ է ապահովել սթափ քննադատության ու բազմակարծության մթնոլորտը, որն անհնար կլինի առանց քաղաքական դաշտին նոր լիցք ու թարմություն հաղորդող ուժերի։
Հայկական երազանքի» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Մկրտչյանը հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Իշխանափոխությունից հետո մենք ունենք երկիր սարքելու խնդիր, մենք ունենք մեր երազանքները կյանքի կոչելու խնդիր:
Մենք մրցակիցներ չունենք հեղափոխական ուժերի մեջ, մենք դաշնակիցներ ունենք հեղափոխական ուժերի մեջ և մինչև վերջ մենք մեր ազնիվ դաշնակցի դերը և կոչումը կատարելու ենք: Ցանացած պահի ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կոչին արձագանքելու ենք միահամուռ և միասնական»,- նշեց Արմեն Մկրտչյանը:
Մկրտչյանը կարևորեց նոր Հայաստանի հարաբերությունների բարելավումը թե Ռուսաստանի, թե Իրանի հետ․
-Մենք հյուսիսում ունենք Ռուսաստանի պես դաշնակից, հարավում՝ Իրանի, որոնց հետ համագործակցության սերտացումը, հավասարը հավասարին հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը օրվա հրամայականն են։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 147+
147+
Նմանատիպ նյութեր
8824 դիտում
10:06 22-11-2018
Քաղաքական հակառակորդներ՝ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը, դաշնակիցներ են դարձել․ «Ժամանակ»
9857 դիտում
10:02 12-08-2018
Մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել․ Էրդողանի հայացքը ԱՄՆ-Թուրքիա ճգնաժամին․ New York Times
Այս բաժնից
2002 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)