211652_close_icon
views-count2695 դիտում article-date 21:58 28-12-2018

Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք. Միքայել Մինասյանը շնորհավորել է Սուրբ Աթոռում ՀՀ նորանշանակ դեսպանին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը շնորհավորել է նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանին պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Այս մասին Միքայել Մինասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն ու լավ ավանդույթները մնայուն արժեք են: Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք: Շնորհավորում եմ, պարո՛ն դեսպան և բարի երթ եմ մաղթում»:

Նմանատիպ նյութեր