211652_close_icon
views-count36608 դիտում article-date 21:18 15-04-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ի վարորդը ճանապարհին հայտնված շանը չբախվելու պատճառով հարվածել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 NF 681 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում, ըստ իր հայտարարության, նկատելով ճանապարհով անցնող շանը, որին չբախվելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի իքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր