27248 դիտում
22:24 11-05-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. 24-ամյա վարորդը Honda-ով բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Գոռ Ղ.-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Զառ–Սևաբերդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գոռ Ղ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Մ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+