1240 դիտում
11:39 09-04-2019
Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են մեկնարկել
Իսրայելում վաղ առավոտից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, քվեարկության արդյունքներով երկրում ոչ միայն նոր Կնեսետ կհայտնվի, այլ նաև, հնարավոր է, նոր վարչապետ։
Իսրայելցիներին հուզող գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում։
Փաստացիորեն, այս ընտրությունները վերածվել են Նեթանյահուին վստահություն հայտնելու կամ չհայտնելու հանրաքվեի, քանի որ նրա դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել կաշառակերության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով։
Հիմնական պայքարը ծավալվելու է աջ կուսակցությունների բլոկի (գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ) և «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ, Իսրայելի բանակի նախկին հրամանատար Բենի Հանցի, ինչպես նաև գլխավոր շտաբի ևս 2 նախկին ղեկավարների՝ Մոշե Յաալոնի ու Գաբի Աշկենազիի միջև։
Նմանատիպ նյութեր
1154 դիտում
12:31 17-03-2015
Այսօր Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են
775 դիտում
14:51 03-12-2014
Իսրայելում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
2023 դիտում
11:01 17-11-2019
Բելառուսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են մեկնարկել
Այս բաժնից
808 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
880 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1390 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով