Իսրայելում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
2015 թվականի մարտի 17-ին Իսրայելում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, գրում է The Jerusalem Post-ը:
Ընտրությունների օրը նշանակվել է Իսրայելի օրենսդիր մարմնի՝ Քնեսետի խմբակցությունների ղեկավարների հանդիպումից հետո: Առաջիկայում որոշում կկայացվի Քնեսետը լուծարելու մասին:
Իսկ երեկ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց իր ընտրարշավը սկսելու մասին: