Այսօր Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են
Այսօր Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են: Վարչապետ, «Լիքուդ» կուսակցության ղեկավար Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում արդեն քվեարկել է:
Ընդհանուր առմամբ ընտրություններում գրանցվել է 26 կուսակցություն և դաշինք, սակայն, դիտորդները կարծում են, որ արգելքը կարող է հաղթահարել միայն 11-ը:
"Լիքուդի" հիմնական մրցակիցը «Սիոնիստական ճամբար» ձախամետ դաշինքն է: Այն ձևավորել են Իցհակ Հերցոգի «Ավոդա» և Ցիպի Լիվնիի «Հա Թնուա» կուսակցությունները: