211652_close_icon
views-count2051 դիտում article-date 23:14 30-03-2019

Թուրքիան ավիահարվածներ է հասցրել է քրդերի դիրքերին Իրաքում

Թուրքական ավիացիան զանգվածային ավիահարվածներ է հասցրել Իրաքի տարածքում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դիրքերի ուղղությամբ, որն Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում: Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Ռազմարշան իրականացվել է Քանդիլ լեռան շրջանում, որի ընթացքում հարվածներ են հասցվել Քրդական բանվորական կուսակցության կառույցներին, որտեղ կարող էին գտնվել շարժման առաջնորդները: Թուրքիայի և քրդերի միջև հակամարտության սրման ֆոնին 2015-ից ի վեր շուրջ 500 խաղաղ բնակիչ է զոհվել, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության ուժերի 800 աշխատակից, կալանավորել և սպանվել են ՔԲԿ-ի ավելի քան 10․000 անդամներ:

Նմանատիպ նյութեր