Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայում տեղակայված «Համաս»-ի դիրքերին
Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հարավային հատվածում տեղակայված «Համաս» խմբավորման դիրքերին, հաղորդում է France Presse-ը:
Գործողությունն իրականացվել է այսօր առավոտյան այն բանից հետո, երբ պաղեստինյան ինքնավարությունից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքների վրա: Ավելի վաղ Իսրայելի բանակի գլխավոր շտաբը հաստատել էր, որ Գազայից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Սա օգոստոսին կնքված հրադադարից հետո 2-րդ խախտումն է: