Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայի քրդերի դիրքերին
Թուրքիայի զինված ուժերը հրետանակոծել են Սիրիայի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դիրքերը, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին:
Վերջինը հերքել է լուրերը, թե Թուրքիան մտադիր է մոտ 100 զինվոր մտցնել Սիրիայի տարածք: Կրակը թուրքական կողմը բացել է սահմանային Քիլիս նահանգից՝ Մարանազ, Սիջարնազ շրջանների և Մանաղ ու Թալ Ռիֆաթ օդանավակայանների ուղղությամբ:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է հարվածներ հասցնել Սիրիայում քրդական դիրքերին: