Հորդանանը ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին. տեսանյութ
Հորդանանի ռազմաօդային ուժերը մարտական գործողություն են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ՝ ավիահարվածներ հասցնելով ջիհադիստների դիրքերին:
Սա Հորդանանի իշխանությունների պատասխանն է՝ իսլամիստների կողմից հորդանանցի օդաչուի սպանությանը: Դրան հաջորդել էր Հորդանանում երկու ջիհադիստների մահապատիժը: