Էյնշտեյնի՝ Հիտլերի «խելագարության» մասին նամակը Լոս Անջելեսում աճուրդով վաճառվել է 134 հազար դոլարով
20-րդ դարի մեծագույն ֆիզիկոս և տեսաբան Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում նա պատմում է Ադոլֆ Հիտլերի «խելագարության» մասին, վաճառվել է աճուրդով, հաղորդում է [url=https://edition.cnn.com/2019/03/27/us/einstein-letters-holocaust-trnd/index.html]CNN[/url]-ը: Գնորդը նամակի դիմաց 134 հազար դոլար է վճարել:
Նամակում գիտնականը նշում է, որ Գերմանիայի ֆյուրերի «խելագարությունն» ամբողջովին կործանել է նրան շրջապատող բոլոր մարդկանց կյանքը:
Աճուրդի ժամանակ ներկայացվել են Էյնշտեյնի՝ 1921-1939 թթ. գրված այլ նամակներ, որոնցում նա պատմում է Հիտլերի իշխանության գալու, ինչպես նաև հրեաների դիմադրության մասին:
Նամակներից մեկն ուղղված է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ճառագայթային օնկոլոգիայի դասախոս, բժիշկ Մորիս Լենցին: Դրանում Էյնշտեյնը շնորհավորում է նրա՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեա փախստականներին օգուտ բերած գործունեության համար:
«Դիմադրության ուժը, որը թույլ է տվել հրեա ժողովրդին ողջ մնալ հազարամյակներ շարունակ, մեծ մասամբ հիմնված է միմյանց օգնելու ավանդույթի վրա»,- իր նամակում գրում է գիտնականը:
[img]https://st0.shamshyan.com/editor/0723878001553858652834580.jpeg[/img]