211652_close_icon
views-count18774 դիտում article-date 19:22 23-08-2017

Էյնշտեյնի նամակը 25.000 դոլար մեկնարկային գնով հանվել է աճուրդի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղակայված Nate D Sanders աճուրդային տունը վաճառքի է հանել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ գրված Մյունխենի համաձայնագրից 10 օր անց: Այն ուղղված է գիտնականի մոտ ընկերոջը՝ շվեյցարացի ինժեներ Միշել Բեսսոյին: Այս մասին հայտնում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-4810516/Einstein-s-letter-warning-rise-Hitler-sale.html]dailymail[/url]-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նամակի մեջ Էյնշտեյնը քննարկում է «ագրեսորին խաղաղեցնելու քաղաքականության» անհեռանկարային լինելը, որը Գերմանիան ղեկավարող Ադոլֆ Հիտլերի հանդեպ ցուցաբերել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը: Ֆիզիկոսի կարծիքով՝ Չեմբեռլենի հույսը, որ Հիտլերը «կհանգստանա՝ հարձակվելով Ռուսաստանի վրա», կհանգեցնի Արևելյան Եվրոպայի կորստին, իսկ Ֆրանսիայի հանդեպ բրիտանացի վարչապետի դրսևորած քաղաքականության արդյունքում երկրում իշխանություն են ստացել նրանք, ում կարգախոսն է «ավելի լավ է Հիտլերը, քան կարմիրները»: «Հույս չունեմ, որ Եվրոպան ապագա ունի», - գրել է նա: Էյնշտեյնն այս նամակը գրել է 1938 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում գտնվող իր տանը: Երկու էջանոց նամակը տեղադրված է Postmarked Princeton-ի օրիգինալ ծրարի մեջ, որի վրա դրված է 1938 թվականի հոկտեմբերի 11-ի կնիքը: Աճուրդի հանված նամակի մեկնարկային գինը 25 հազար դոլար է: [img]http://shamshyan.com/ups/images/0926442001503499594378155.jpg[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0316717001503499538608633.jpg[/img] Մյունխենի համաձայնագիրը կազմվել է 1938 թվականի սեպտեմբերի 29-ին և ստորագրվել սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից: Համաձայնագրի գլխավոր արդյունքը եղել է այն, որ Գերմանիան առանց կրակոցի գրավել է նախկին Չեխոսլովակիայի Սուդետի շրջանը, որի բնակչության մեծ մասը գերմանացիներ էին:

Նմանատիպ նյութեր