Իրանը հայտարարել է հակառակորդի նոր թիրախների ցանկի նախապատրաստման մասին
Իրանի զինված ուժերը նոր թիրախների ցանկ են պատրաստում՝ ընդլայնելով դրանց աշխարհագրությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին՝ երկրի գերագույն առաջնորդի հրամանը ստանալուց հետո ժողովրդին հղած ուղերձում։
Իրանական «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահին հայտարարել է, որ զինված ուժերը կազմել են թշնամու նոր թիրախների և ակտիվների ցանկ, որն ընդգրկում է ավելի լայն աշխարհագրություն, քան նախկինում։ Նրա խոսքով՝ մարտի դաշտում հակառակորդին նոր անակնկալներ են սպասում։
Գեներալը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր ագրեսիայի դեպքում Իրանի զինված ուժերի պատասխանը կլինի հզոր և ինտենսիվ՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ Նա պնդել է, որ հակառակորդը կստանա ավելի կոշտ և արդյունավետ պատասխան, քան, իր բնորոշմամբ, պարտադրված երրորդ պատերազմում։