Հայտնի ամերիկացի երգիչ Փրինսի կիթառը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 137,5 հազար դոլարով
Այս տարվա ապրիլի 21-ին մահացած, հայտնի ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի էլեկտրակիթառը Լոս Անջելեսի աճուրդում վաճառվել է 137,5 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է RBC-ն:
Գործիքով երաժիշտը նվագել է իր համերգների ժամանակ` 1980-1990 թթ. ընկած ժամանակահատվածում։
Հայտնի է, որ կիթառը ձեռք է բերել «Ինդիանա քոլթս» ամերիկյան ֆուտբոլի ակումբի սեփականատեր Ջիմի Իրսեյը, ով երաժշտական գործիքների սիրահար է։