Հիտլերի անձնական հեռախոսն աճուրդում վաճառվել է 243.000 դոլարով
Երրորդ ռեյխի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի անձնական օգտագործման հեռախոսը, որից նա օգտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, աճուրդի է հանվել և վաճառվել 243.000 ԱՄՆ դոլարով, հայտնում է BBC-ն։
Գնորդի ինքնությունը չի բացահայտվել։ Աճուրդն անցացվել է ամերիկյան Մերիլենդ նահանգի Չեսափիք քաղաքում։
Հեռախոսի նախնական գին էր սահմանվել 100.000 դոլարը։ Նրա վրա փորված է Հիտլերի անունը։ Այն 1945 թվականին հայտնաբերվել էր բեռլինյան մի բունկերում։ Կազմակերպիչների խոսքով՝ հեռախոսը մի իսկաան զանգվածային զենք էր, քանի որ հենց նրանով էր Հիտլերը տվել բազմամիլիոնանոց զոհերի հանգեցրած հրամանները։