211652_close_icon
views-count33694 դիտում article-date 13:15 20-03-2019

Մինչև կապի և տրանսպորտի նախարարը չխառնվեց, Էջմիածնի թունելի մարդաբոյ փոսերի դեմը գոնե ժամանակավորապես չառան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մարտի 18-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի թունելում ճանապարհը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Մարդաբոյ փոսերի ու արտաքին լուսավորության բացակայության պատճառով ավտոմեքենաները վնասվում էին՝ կոտրելով անվահեծանները։ Հրապարակումից կարճ ժամանակ անց տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ ճանապարհը սպասարկող ընկերությունը ժամանակավորապես կատարեց փոսալցման աշխատանքներ և հեռացրեցին թունելում եղած աղբը։ Այս պահին նշված ճանապարհահավածը վարորդների համար դարձել է անցանելի, սակայն, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, նախարար Հ. Արշակյանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի թունելը կապիտալ վերանորոգվի, տեղադրվեն «լեդ» լույսեր։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/18/1120015/]հայտնել [/url]էր, որ արդեն տևական ժամանակ է, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16.5 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Էջմիածնի թունելը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Պատճառը թունելի ներսում անմխիթար, ոչ բարվոք վիճակն էր։ Փոսերի հետևանքով բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով ընկնում էին այդ փոսերի մեջ, ինչի արդյունքում էլ տեղի էին ունենում վթարներ, այդ թվում՝ մարմնական վնասվածքների ելքով, իսկ շատ դեպքերում էլ կոտրվում էին մեքենաների անվահեծանները։ Մարտի 18-ին հերթական արտակարգ դեպքն էր տեղի ունեցել նշված հատվածում, մինչդեռ բազմաթիվ անգամներ ահազանգվել էր պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն, պարզվում է, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ կապի և տրանսպորտի նաարարությունն ու «Հայավտոճան» ընկերությունը, միայն լսողի դերում էին հանդես գալիս. ոչ մի միջոց չէին ձեռնարկում խնդիրը լուծելու ուղղությամբ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի և Կարեն Գրիգորյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր