21923 դիտում
18:10 20-06-2020
Մինչև Երևանի քաղաքապետը խնդրին չխառնվեց, հարուստների թաղամաս տանող ճանապարհի մարդաբոյ փոսերի խնդիրը չլուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության ծառայողները վերացրեցին Բագրևանդ փողոցում գտնվող մարդաբոյ փոսերը, որոնք առաջացել էին ամիսներ առաջ, որոնք բազմաթիվ ավտովթարների պատճառ էին դարձել ու Հ. Մարությանի օպերատիվ արձագանքը չուշացավ և խնդիրը լուծվեց՝ ի շահ վարորդների:
Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հունիսի 12-ին, մարդաբոյ փոսի պատճառով ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ տեղի ունեցել BMW-ի բախումը պատին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/12/1157160/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունիսի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։
Վթարի հետևանքով 1 հոգու՝ մարմնական վնասվածքներով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Սամվել Խաչատրյանն ու տեսուչ Ռոբերտ Վարդանյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր էին նախապատրատվում, ոստիկանությունը պարզում էր վարորդի և վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16735 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ