Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում այսօր՝ մարտի 13-ին, առեղծվածային պայմաններում 12 տարեկան տղա է մահացել։
[url=https://news.am/arm/news/501095.html?fbclid=IwAR2J7700UewO_Eo9osj-2IlFdrRVlQPbK1Ev4We-HCvVnG0v5iBZIkD6Pyk]NEWS.am[/url]-ի հետ զրույցում գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանը նշեց, որ տղան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։
«Մոտ 10 օր առաջ էր կցագրման համար ստուգվել, միայն տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։ Կոպերը իջած էին, մի աչքի տեսողությունը նվազում էր»,–նշեց բժշկուհին։ Նրա խոսքով՝ տղան հանկարծամահ է եղել։
Հարցին՝ ինչի՞ց կարող էր նա հանկարծամահ լինել, բժշկուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Թույլ երեխա էլ չի եղել։ Սրտից չի բողոքել։ Առողջական խնդիրներ չի ունեցել»։
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/501095.html?fbclid=IwAR2J7700UewO_Eo9osj-2IlFdrRVlQPbK1Ev4We-HCvVnG0v5iBZIkD6Pyk]այստեղ[/url]