Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 13-ամյա տղան բակում խաղալիս հանկարծամահ է եղել
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած 13-ամյա երեխայի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխայի դի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում իրենց գյուղի բնակության վայրի փողոցում Է. Բ.-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, որի հետևանքով վայր է ընկել և տեղում մահացել:
Փաստի առթիվ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան հանկարծամահ է եղել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: