211652_close_icon
views-count36344 դիտում article-date 17:45 06-03-2019

Ավտովթար Երևանում. Դավիթաշենի եկեղեցու դիմաց բախվել են 31–ամյա վարորդի Cadillac-ն ու 27–ամյա վարորդի Mercedes-ը. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Դավիթաշենի եկեղեցի տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչյա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի և 31-ամյա Վահագն Ավետիսյանի վարած Cadillac մակնիշի 35 TR 853 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը: Փաստի առթիվ Ա. Դադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, իսկ Mercedes-ի վարոդ Հ. Հովհաննիսյանը դեպքի վայրում ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր