211652_close_icon
views-count21878 դիտում article-date 18:46 14-03-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն ու Suzuki-ն. Mitsubishi-ն կողաշրջվել է. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայի թիվ 2-րդ էլեկտրասյան դիմաց` Ազատություն պողոտա և Ավետիսյան փողոցներ տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Աբ Նելսոնի վարած Mercedes մակնիշի 35 ՏՍ 101 համարանիշի, 46-ամյա Վոլդեմար Գրիգորյանի վարած Mitsubishi մակնիշի 19 ՍՕ 663 համարանիշի և 33-ամյա Շաքրո Կյուրեղյանի վարած Suzuki մակնիշի 776 TT 77 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, Mitsubishi-ն կողաշրջվել է: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Փաստի առթիվ սպայական ջոկի տեսուչ Վահագ Հովհաննիսյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր