71452 դիտում
22:29 10-02-2018
Երևանում բախվել են 22-ամյա վարորդի Infiniti-ն և 31-ամյա վարորդի Mercedes-ը. նրանք վթարի մեջ մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Վանիկ Ղազարյանի վարած Infiniti D-35 մակնիշի 99 ՏQ101 համարանիշի և 31-ամյա Նազիկ Մանվելյանի վարած Mercedes C-180 մակնիշի 35 CT 840 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու զահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչ Անդրանիկ Քամալյանն ու տեսուչ Արմեն Քոչինյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և բժիշկները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
ՃՈ աշխատակիցներին տեղում օգնում էին նաև օպերատիվորեն ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Դեպքի վայրում վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում, սակայն ականատեսները նշում էին, որ վթարի մեղավորը Infiniti-ի վարորդն է եղել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10226 դիտում
22:41 06-11-2014
Երևանում բախվել են Mercedes-ները. վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ