211652_close_icon
views-count25430 դիտում article-date 10:14 09-03-2015

Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, բախվել են BMW X5-ը, Mercedes-ը, Ford Transit-ը և Skoda-ն. վարորդները միմյանց են մեղադրում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի դիմաց, բախվել են 26-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՏ 403 համարանիշի, 26-ամյա Արտակ Զախարյանի վարած BMW X 5 մակնիշի 44 CC 446 համարանիշի, 44-ամյա Ենոք Բուլղադարյանի վարած Ford Transit մակնիշի 35 VԼ 894 համարանիշի և 34-ամյա Ռոման Բաբայանի վարած Skoda մակնիշի 34 VN 712 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Քանի որ վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ BMW X5-ն ու Ford-ը կարմիր լույսի տակ կանգնած են եղել, իսկ հիմնական բախումը տեղի է ունեցել Mercedes-ի ու Skoda-ի միջև: Նախնական տվյալներով MERCEDES մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.100.000 ՀՀ դրամ, իսկ BMW X5 մակնիշի մեքենայինը՝ 1.800.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 69.000 ՀՀ դրամ, իսկ BMW X5 մակնիշի մեքենայինը՝ 102.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր