Ավտովթար Երևանում. Դավիթաշենի եկեղեցու դիմաց բախվել են 31–ամյա վարորդի Cadillac-ն ու 27–ամյա վարորդի Mercedes-ը. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  մարտի 6-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Դավիթաշեն կամրջից դեպի Դավիթաշենի եկեղեցի տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հրաչյա Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի և 31-ամյա Վահագն Ավետիսյանի վարած Cadillac մակնիշի 35 TR 853 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների,  վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին  սպայական գումարտակի  6-րդ դասակի ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը:
Փաստի առթիվ Ա. Դադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մեջ վարորդները մեղադրում էին միմյանց, իսկ Mercedes-ի վարոդ Հ. Հովհաննիսյանը դեպքի վայրում ճանապարհային  ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


