61039 դիտում
15:03 02-03-2019
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են երեկ Երևանում՝ «Հայփոստ»-ում, կողոպուտ կատարած կասկածյալին, ով իր քայլը պատճառաբանել է երեխայի առողջական խնդիրները լուծելու համար գումար չունենալու հանգամանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի քննչական խումբը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Երվանդ Գ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 1-ին Երևանի Սեբաստիա փողոցում գործող «Հայփոստ»-ի 0065 մասնաճյուղում կողոպուտ կատարելու մեջ։
Երեկ քննչական բաժնի քննիչ Ազատ Գրիգորյանի որոշմամբ Երվանդ Գ.-ն ՀՀ քր.օր-ի 34-76 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով որպես կասկածյալ ձերբակալվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը թե շրջապատում, թե ընտանիքում ճանաչվում է պարկեշտ անձնավորություն և անգամ հարևաններն ու հարազատները զարմացել են, որ նա դիմել է նման քայլի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ նրա երեխան ունեցել է առողջական խնդիրներ՝ երիկամների հետ կապված, ու քանի որ սոցիալապես անապահով է, ստիպված փորձել է գումար հափշտակեու միջոցով լուծել երեխայի առողջական խնդիրները։
Այս տեղեկությունը քննչական բաժնում նույնպես ճշտվում է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/01/1118733/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 1-ին կողոպուտ էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել էր Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար:
Փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել էր 2 հազար դրամ և դիմել փախուստի:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արա Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արսեն Վարդանյանի և Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել էին ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրի զննություն էին կատարել նաև քննիչները՝ ավագ քննիչ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+