211652_close_icon
views-count82945 դիտում article-date 10:49 27-02-2019

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով մի քանի ավտոմեքենաներ են բախվել, մեկն էլ կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել միայն ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 2 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղշվել Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական շրջանում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի մերկասառույցի պատճառով Հրազդանի վարչական տարածքում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Օպերատիվորեն միայն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ի, 2-րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակների հրամանատարներ Սարգիս Բագրատյանի և Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ավտոմեքենաներից մեկը կողաշրջվել է և հայտնվել է ծառերի մեջ, իսկ մի քանի ավտոմեքենաներ էլ մեծապես վնասվել են։ Դեպքի վայրում հավաքված վարորդներից մի քանիսն էլ ասում էին. «Երկու ժամից ավելի՝ էստեղ ենք։ Ճանապարհը լրիվ սառած է, էնպես չի, որ մեր անիվները ամառային են, բայց եթե պատասխանատուները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ժամանակին լցնեին աղ ու ավազ, երևի այդ վթարները չէին լինի»։ Մի քանի ավտոեմեքենաներ էլ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց ուժերով քարշակների միջոցով տեղափոխեցին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներն ասում էին նաև, ու վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչների կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր