211652_close_icon
views-count1237 դիտում article-date 15:45 25-02-2019

Վերջին 3 տարում աշխարհում հազարից ավելի իրավապաշտպան ու լրագրող է սպանվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել համաշխարհային հանրությանը՝ անպատիժ չթողնել ԶԼՄ-ների աշխատողների ու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հայտնու է Tass գործակալությունը։ Ժնևում ԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 40-րդ նստաշրջանի բացմանը իր ելույթի ժամանակ Գուտերեշը նշել է, որ վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սպանվել է 1000-ից ավելի իրավապաշտպան ու լրագրող։ Նա նաև մտահոգություն է հայտնել համացանցում և սոցիալական ցանցերում այլատյացության, ռասիզմի ու անհանդուրժողության տարածման կապակցությամբ, ներառյալ հակասեմիտիզմը եւ մուսուլմանների նկատմամբ ատելությունը:

Նմանատիպ նյութեր