Թուրքիայում վերջին 2 տարում 10.000-ից ավելի քուրդ զինյալ է սպանվել
Թուրքիայում վերջին 2 տարում վնասազերծվել է շուրջ 10.100 քուրդ գրոհային, որոնցից 7071-ը սպանվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ երկրի ՆԳՆ-ին հղումով։
2015թ.-ի հուլիսի 23-ից սկսած թուրքական Զինված ուժերը ակտիվ ցամաքային և օդային գործողություններ է ծավալել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ:
Ըստ տեղական աղբյուրների` Թուրքիայում վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է 112 քուրդ զինյալ: