1454 դիտում
11:59 22-02-2019
Հանոյում Թրամփի և Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը կլուսաբանի 2,5 հազարից ավելի լրագրող
Հանոյում կայանալիք ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը լուսաբանելու համար մինչև այս պահը գրանցվել է 2600 լրագրող: Այդ մասին հայտնլ է Xinhua գործակալությունը:
«Վիետնամի իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն գագաթնաժողովում լրագրողների հաջող աշխատանքի համար»,-հայտարարել է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարար Լե Հոայ Չունգը, ով հանդես է եկել Հանոյում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել է, որ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը ցուցում է տվել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման անվտանգությունն ապահովելու և գագաթնաժողովի հաջող անցկացման համար:
Նախօրեին հարավկորեական YTN հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի ու ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների, հայտնել է, որ փետրվարի 27-28-ին նախատեսված գագաթաժողովը կարող է կրճատվել մինչև 1 օր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահի ու ԿԺԴՀ-ի առաջնորդի միջև պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում։
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
11:45 20-06-2016
Մոտ 600 լրագրող կլուսաբանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան. ՀՀ ԱԳՆ
1499 դիտում
11:47 31-01-2019
Թրամփի ու Կիմ Չեն Ունի հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին. Մ. Փոմպեո
1537 դիտում
15:45 25-02-2019
Վերջին 3 տարում աշխարհում հազարից ավելի իրավապաշտպան ու լրագրող է սպանվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Այս բաժնից
1075 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1486 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը