1566 դիտում
15:58 01-02-2016
Վերջին 25 տարիներին աշխարհում սպանվել է մոտ 3300 լրագրող. The Independent
The Independent թերթը գրում է, որ աշխարհում վերջին 25 տարիների ընթացքում սպանվել է առնվազն 2297 լրագրող: Վերջիններս զբաղվում էին պատերազմների, հեղափոխությունների, աղմկահարուց սպանությունների ու կաշառակերության լուսաբանմամբ:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի հրապարակած զեկույցի համաձայն՝ լրագրողների սպանությունների շուրջ իրավիճակը տարեցտարի վատթարանում է: Եթե 1990 թ-ին արձանագրվել էր 40 սպանության դեպք, ապա 2010 թ-ից մինչ այսօր ցուցանիշը 100-ի չի իջնում: Իսկ 2006 թ-ին լրատվամիջոցների 155 աշխատակիցների սպանությունը վիճակագրության վատթարագույն կետն է եղել:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնթոնի Բելենջերի խոսքով՝ լրագրողների 10 սպանության դեպքից հետաքննվում է միայն 1-ը: Լրագրողների համար առավել վտանգավոր երկիր է համարվում Իրաքը, որտեղ վերջին 25 տարիներին սպանվել է 309 լրագրող: 2-րդ տեղում Ֆիլիպիններն են՝ 146 սպանություն և 3-րդում՝ Մեքսիկան՝ 120 սպանության դեպքով:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
15:45 25-02-2019
Վերջին 3 տարում աշխարհում հազարից ավելի իրավապաշտպան ու լրագրող է սպանվել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
1173 դիտում
21:45 26-02-2014
Վերջին 2 ամիսների ընթացքում Սիրիայում զոհվել է 3300 մարդ
2237 դիտում
15:30 04-07-2016
2016 թ-ի առաջին 6 ամիսներին աշխարհում 74 լրագրող է սպանվել. զեկույց
Այս բաժնից
1231 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել