211652_close_icon
views-count23215 դիտում article-date 17:26 23-02-2019

Լոռու մարզում թալանել են Աքորի գյուղի դպրոցի փոխտնօրենին. տարել են ոսկյա զարդեր ու խոշոր չափի գումար. դռան վրա թողել են գրություն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 21-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Տատյանա Պողոսյանի բնակարանից կատարված խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Տ. Պողոսյանը ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել է, որ ժամը 08։40-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել տուն, ննջասենյակում տակնուվրա արել ամեն ինչ և պահարանի տարբեր դարակներից հափշտակել ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ Տ. Պողոսյանը աշխատում է Աքորի գյուղի դպրոցում՝ որպես փոխտնօրեն, և գողերը նրա բնակարանի դռան վրա թողել են երկտող՝ համակարգչով հավաքված. «Ապրեք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»։ Եվ մինչ ոստիկանների ժամանումը, այդ գրությունը պատռել են ինչ-որ անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փոխտնօրենը կրել է մոտ 1 մլն 20 հազար դրամի նյութական վնաս։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր