211652_close_icon
views-count10313 դիտում article-date 15:17 13-02-2019

Երևանում KIA-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի․ բնակիչները խնդրում են պատկան մարմիններին հետևություններ անել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, փետրվարի 13-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում KIA մակնիշի 35 TA 746 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջանիբեկյան փողոցում «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժամումք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Վրաերթի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Խնդրում ենք Ճանապարհային ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին ու վարչական շրջանի ղեկավարությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրեն արհեստական անհարթություններ, ինչը ավելի ապահով կդարձնի բնակիչների անվտանգությունը որոշ վայ վարորդներից։ Այստեղ հաճախակի են տեղի ունենում վրաերթեր ու ավտովթարներ»։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր