Արտենի գյուղի միջնակարգ դպրոցի պատից հեռացված՝ զորավար Անդրանիկի մեծադիր նկարն արդեն փակցվել է իր անունը կրող փողոցում գործող մշակույթի տան պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN․com-ը հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի միջնակարգ դպրոցի պատից զորավար Անդրանիկի մեծադիր նկարն ապամոնտաժելու մասին, որից հետո Արտենիի ողջ բնակչությունը որոշել էր, որ նկարը պետք է տեղադրվի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի հարևանությամբ գործող մշակույթի տան պատին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները մի քանի օր վնասված նկարը մշակելուց հետո այսօր՝ նոյեմբերի 2-ին, արդեն տեղադրել են մշակույթի տան պատին, հարևանությամբ էլ արդեն կառուցվում է արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արտենիի հերոսների անվամբ հուշաղբյուր-հուշակոթող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։
Ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել էր, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու էր գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։
Արդեն աշխատանքները սկսվել էին, ու առաջիկայում մասնագետները ամբողջությամբ վերականգնելու էին նկարը, ապա՝ տեղադրելու։
Իսկ նկարի հարևանությամբ արդեն կյանքի էր կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։
Արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում երկար տարիներ զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը պատից հեռացնեն։
2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն էին իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։
Հոկտեմբերի 23-ին հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել էր, ինչը բնակիչների մոտ զայրույթ էր առաջացրել, նույնիսկ սպառնացել էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն ձեռնպահ էին մնացել, սպասում էին՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։
Գյուղացիները նաև առաջարկում էին, որ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այն տեղադրեն գյուղում՝ արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։