Վրաերթ՝ Լոռու մարզում․ Վանաձորում 34-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ բնակիչները խնդրում ու պահանջում են, որպեսզի հետիոտնային լուսացույց տեղադրվի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Սուրեն Ղ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 68-ամյա Արմենուհի Թ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մամիկոն Սարգսյանը և Արեն Պետրոսյանը։
Վրաերթի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին․
«Այսօր արդեն 2-րդ դեպքն է այս հատվածում։ Ամեն անգամ վախով ենք անցնում այս հատվածը, քանի որ շատ արագ են վարում վարորդները։ Խնդրում ու պահանջում ենք, որ այստեղ հետիոտնային լուսացույց դնեն, քանի որ դպրոցներ ու մանկապարտեզներ էլ այստեղ կան և ծնողները ամեն անգամ երեխաների ձեռքը բռնած հազիվ են կարողանում փողոցը անվտանգ հատել»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։