2037 դիտում
10:47 25-01-2019
Հաջողվել է համաձայնության գալ․ հաստատվել է Եվրանեսթի պատվիրակության կազմը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով և դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում:
Երեկ ևս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր:
Մասնավորապես, թերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես հաստատվել են, թե իրենց անդամներից ով որ հանձնաժողովի կազմում կլինի, ով կլինի փոխնախագահ և որ միջազգային պատվիրակությունում ներկայացված կլինեն:
Դրանից հետո էլ արդեն ԱԺ խորհրդի նիստում վերջնականապես հաստատվել է «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» (Եվրանեսթ) պատվիրակության կազմը: Մասնավորապես պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը: Ընդ որում, կազմը հաստատվել է 10 կողմ, 4 դեմ ձայներով, իսկ «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» առաջին նիստն էլ տեղի կունենա հունվարի 28-29-ին, ասել է թե` ևս մեկ միջխորհրդարանական պատվիրակության լուրջ փորձություն է սպասվում դրսում՝ դիվանագիտական ճակատում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2128 դիտում
10:59 14-12-2016
Քոքոբելյանին հաջողվել է համաձայնության գալ Օսկանյանի հետ. Դավիթ Շահնազարյանը դեմ է. «Ժամանակ»
2660 դիտում
23:39 16-03-2015
Արմեն Աշոտյանը ելույթ ունեցավ Եվրանեսթի նիստում. տեսանյութ
Այս բաժնից
1270 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2338 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»