Քոքոբելյանին հաջողվել է համաձայնության գալ Օսկանյանի հետ. Դավիթ Շահնազարյանը դեմ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Տևական բանակցություններից հետո «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին հաջողվել է համաձայնության գալ Վարդան Օսկանյանի հետ՝ ԱԺ ընտրություններին դաշինքով հանդես գալու հարցի շուրջ։ Սակայն, այս դաշինքին դեմ է ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով Խաչատուր Քոքոբելյանի առանցքային գործընկեր է հանդես գալու այս ընտրություններում։
Արդյունքում՝ Խաչատուր Քոքոբելյանը բարդ երկընտրանքի առաջ է՝ ընտրել Դավիթ Շահնազարյանին և առանձին մասնակցել ընտրություններում, թե՞ Վարդան Օսկանյանի հետ առանց Դավիթ Շահնազարյանի դաշինք կազմել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]