18219 դիտում
00:03 23-01-2019
Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգևավճար է բաժանել. անունները գաղտնի են պահվում. Factor.am
[url=https://factor.am/117575.html?fbclid=IwAR0K-QaPSFlzzWf0bsEg7U_PWjQR1SsiAKJ_eOPcQA-l92aHmaaVKTrjk_0]Factor.am[/url]-ը գրում է. Պարգևատրումների շուրջ նոր աղմուկ է բարձրանում: Երևանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգևատրումներին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված գրավոր հարցման պատասխանից: Միաժամանակ Երևանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգևատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում: Քաղաքապետարանի՝ Factor.am-ին ուղարկված պատասխանը ներկայացնում ենք ստորև:
«Ի պատասխան Ձեր հարցման՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունարանից տեղեկացնում են, որ Ամանորի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին դրամական պարգևատրում տրամադրելու նպատակով հատկացվել է ընդհանուր 474.097.560 դրամ գումար, և դրամական պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր թվով 1628 աշխատակից. տեղեկացնում են նաև, որ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետը, ելնելով գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալները փոխանցելու օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատառումներից, Երևանի քաղաքապետարանը ներկայումս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը, և անձնական տվյալների՝ երրորդ անձանց փոխանցման հարցին առնչվող իրավական կարգավորումների մասով համապատասխան պարզաբանում ստանալուց հետո, Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:
Մանրամասներն՝ [url=https://factor.am/117575.html?fbclid=IwAR0K-QaPSFlzzWf0bsEg7U_PWjQR1SsiAKJ_eOPcQA-l92aHmaaVKTrjk_0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1965 դիտում
09:37 02-12-2021
Արթիկում թեկնածու քաղաքապետը նոյեմբերին պարգևավճար է բաժանել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
607 դիտում
13:33 11-05-2024
Երեխաները նստելու տեղ չունե՞ն. Փաշինյանը Էջմիածնի դպրոցում բասկետբոլ է խաղում
424 դիտում
13:08 11-05-2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը
559 դիտում
12:46 11-05-2024
Բագրատ Սրբազանի շնորհիվ «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ