Հանցագործություն է հայերին բաժանել ռուսամետների և արևմտամետների. իրավունք չունենք մեր հայրենակիցներին մասերի բաժանել. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ինչու՞ պետք է վախենամ, որ ինձ մեղադրեն ռուսամետության մեջ: Ի՞նչ եմ արել, որ վախենամ: Հանցագործություն է հայերին բաժանել ռուսամետների և արևմտամետների: Որքան հայ բնակվում է Հայաստանում այնքան էլ Ռուսաստանում, դրանից ավելի շատ ԱՄՆ-ում և Եվրոպայում: Իրավունք չունենք մեր հայրենակիցներին մասերի բաժանել, մենք հայ ենք, ունենք մեկ հայրենիք, միասնական բռունցք դառնանք, որ ցանկացած մարտահրավերում հաղթող լինենք»,- այս մասին Կենտրոն հեռուստաընկերության եթերում ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բարեկամական եղել են, կան, պետք է մնան: Այո ՛ մենք հարցեր ունենք Ռուսաստանին, բայց Ռուսաստանն էլ հարցեր ունի մեզ»,-նշեց նա՝ հավելելով, որ եղած հարցերը պետք է քննարկել համատեղ, համատեղ էլ լուծումներ գտնել։