211652_close_icon
views-count5263 դիտում article-date 20:56 22-01-2019

«Կարդիֆը» 20 մլն եվրո է վճարել նոր ֆուտբոլիստի համար. վերջինիս ողջ գտնելու հույսերը գրեթե զրո են. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 19-ին «Կարդիֆը» պայմանագիր է կնքել «Նանտի» հարձակվող Էմիլիանո Սալայի հետ: ԱՊԼ-ի ակումբը իր համար ռեկորդային 15 միլիոն ֆունտ է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի համար: Սալան նույնիսկ հասցրել է հարցազրույց տալ ակումբի ալիքին, բայց հետո վերադարձել է Նանտ՝ թիմակիցներին հրաժեշտ տալու: Այնուհետև Սալան հատուկ ինքնաթիռով, որի միակ ուղևորը ինքն է եղել, Անգլիա պետք է ժամաներ, երեկ երեկոյան կորել է ռադարներից՝ Լա-Մանշի Ջերնսի կղզու մերձակայքում: Այս առթիվ «Կարդիֆը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Մենք ցնցված ենք՝ լսելով, որ ինքնաթիռը կորել է: Մենք Էմիլիանոյին Կարդիֆում սպասում էինք նախորդ երեկոյան, այսօր նա պետք է առաջին օրն անցկացներ թիմի հետ: Մեր սեփականատեր Վինսեն Տանն ու տնօրենների խորհրդի նախագահ Մեհմեթ Դալմանը խիստ անհանգստացած են այս իրավիճակից: Այսօր առավոտյան մենք որոշել ենք չեղարկել մարզում: Աղոթում ենք Էմիլիանոյի համար», նշված է հայտարարության մեջ: Նշենք, որ փրկարար-որոնողական խմբի ղեկավարը հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվողներին ողջ գտնելու շանսերը չափազանց քիչ են: Սալան այս մրցաշրջանում «Նանտի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 13 գոլի հեղինակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր